Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Շարմազանով. Մենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք

Շարմազանով. Մենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք
23.03.2018 | 15:11

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՊՆ-ում նախագահի ելույթը, նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նախագահը մի քանի կարևոր շեշտադրում արեց: Նա ասաց, որ անվտանգության խնդիրները մնում են մեր երկրի կարևորագույն մարտահրավերներից, Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, և որ մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք»,- ասաց Շարմազանովը:

Նախագահի ելույթից նա առաձնացրեց այն կետը, որ, դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չէ կառուցողական հարաբերությունների ու բանակցությունների, հետևաբար ՀՀ-ն մի կողմից դիվանագիտական ճակատում պիտի ամրագրի իր դիրքերն ու պաշտպանի ՀՀ ու Արցախի շահերը, մյուս կողմից անի քայլեր՝ հզորացնելու զինված ուժերը: ԳՄ-ն անդրադարձել է նաև ՊՆ 7-ամյա զարգացման ծրագրին, հունիսին տեղի ունենալիք համայնքային ընտրություններին, որոնց էլ նախապատրաստվելու են։

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ